Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում հին շենքերում վերելակների խնդիրը վերացնելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադարձել է Երևանում հին բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ասաց, որ վերելակային տնտեսությունը «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքով դրա մեջ տեղավորված բաժնային սեփականություն է: «Մենք նոր օրենք ենք նախաձեռնել, որը գրեթե պատրաստ է: Օրենքում դրել ենք պարտադիր վճարի գաղափարը, որպեսզի ապահովված լինի շահագործման և պահպանման համար վճարի գանձումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արեյանը՝ ընդգծելով, որ ներդրողի համար առաջին հերթին նման երաշխիքներ են պետք:

Երևանի փոխքաղաքապետը հավելեց, որ մինչ այդ Երևանի քաղաքապետարանն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր կառույցների հետ՝ վերելակային տնտեսության թարմացման հարցով: «Վերելակների խնդիրն էլ մեզ համար իսկապես լուրջ է ու մտահոգիչ: Իհարկե, մշտապես իրականացվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, սարքավորումներ են փոխվում: Ամենօրյա հսկողություն կա, սակայն համակարգը մաշված է: Վերելակը կարևոր փոխադրամիջոց է, մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, և պիտի իրականացնենք աշխատանքներ, որպեսզի կարգավորենք այս խնդիրը»,- ասաց նա:

Արեյանի խոսքով՝ Երևանում նորակառույց բազմաֆունկցիոնալ շենքերում տեղադրվում են ժամանակակից վերելակներ: «4651 վերելակ կա հաշվեգրված մայրաքաղաքում: Մենք ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Մնացած բոլոր շենքերը նոր են և ապահովված են ժամանակակից վերելակներով»,- ընդգծեց Կամո Արեյանը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով