ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 92- րդ տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի( հայրենակիցներ, Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայց հիշողությունն այդ ոճրագործության մասին մեր հոգիներում միշտ է առկա: Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում եւ ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ: Միջազգային հանրությունը գիտակցել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված ոչ միայն առանձին ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ. հանցագործություն, որի նախապատրաստումից եւ իրագործումից պակաս վտանգավոր չեն դրա ժխտումն ու քողարկումը: Փորձություններն ու անարդարության զգացումն ունեն միավորելու հատկություն: Ցեղասպանության արհավիրքը խտացրեց հայ ինքնության զգացումը, ստիպեց հայությանը համախմբվել, ուժեղացրեց անկախ պետականության իղձը: Լինելով հայության դարավոր երազանքի արտացոլումը` Հայաստանի Հանրապետությունը պետք է շենանա եւ զարգանա որպես համայն հայության Հայրենիք: Ուժեղ, ժողովրդավարական, բարեկեցիկ Հայաստանը պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը Հայոց եղեռնը ծրագրողներին, իրագործողներին եւ ժխտողներինե:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres