Միջազգային

Անդրբայկալում կորած Robinson R44 ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են

1 րոպեի ընթերցում

Անդրբայկալում կորած Robinson R44 ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրբայկալում Robinson R44 ուղղաթիռի կործանման հետեւանքով օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Անդրբայկալյան երկրամասի նահանգապետի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Միրկուտովան:

«Ոչ ոք չի փրկվել»,- ասել Է նա:

Անդրբայկալյան երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ անվտանգության դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ «Ուրյումկան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Robinson ուղղաթիռը հոկտեեմբերի 22-ի երեկոյան Զոլոտոռեչենսկ բնակավայրից մեկնել Էր 30 կմ հեռավորության վրա գտնվող Ձալայ Կադայ քաղաքատիպ ավան:

Ուղղաթիռում եղել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Ավելի ուշ պարզվել Է, որ օդանավում գտնվում Էին Չիտայի «Դարխան» ընըկերության ղեկավարն ու գլխավոր ինժեները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում