Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ուկրաինային հայ ուղևորին տեղափոխող ինքնաթիռն իջեցնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պաշտոնական բողոք է հայտնել Ուկրաինային հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրաբար իջեցնելու առնչությամբ: Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԳՆ-ում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան նոտա է տրվել, որում բելառուսական կողմը իր բողոքն է հայտնել Ուկրաինայի կոմպետենտ մարմինների գործողությունների առնչությամբ` կապված բելառուսական «Բելավիա» օդանավի պարտադրված վերադարձի հետ: Բելառուսական կողմն ակնկալում է պաշտոնական ներողություններ և պահանջում ամբողջ ֆինանսական ծախսերի փոխհատուցում, որոնք ի հայտ են եկել ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»: Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից Կիևում իր դեսպանին հանձնարարել է նույնանման նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, մեկնաբանելով իրադրությունը, հայտնել են, որ ինքնաթիռը հետ են կանչել դրանում ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պատճառով:

«Երեկ մեր ծառայությունը տեղեկություն է ստացել օտարերկրյա քաղաքացու և մեր երկրի ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի մասին: Տեղեկատվությունը ստանալու պահին այդ մարդը գտնվում էր «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում, որը թռչում էր Մինսկ»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը: Նա հայտնել է, որ ինքնաթիռի չիջնելու պարագայում կործանիչներ օդ բարձրացնելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Տկաչուկն ընդգծել է, որ իրենք գործել են օրենքի սահմաններում:

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 22-ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան:«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան