Ֆրանսիայի Բրեստ քաղաքում լքված տներից տարհանվել է 40 միգրանտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նման տեղեկատվություն է հայտնել BFMTV հեռուստաընկերությունը: Միգրանտները հիմնականում Ռումինիայից, Ալբանիայից և Մակեդոնիայից էին: Նրանք այդ լքված տներում ապրում էին ընթացիկ տարվա գարնանից:

Վերջերս տեղական շինարարական կազմակերպություններից մեկը հայտարարել էր այդ տարածքում սոցիալական բնակարանաշինության մասին: Դրանով պայմանավորված, տեղի իշխանություններն էվակուացրել են փախստականներին: Նրանցից 15-ը տեղափոխվել է ժամանակավոր կացարան, ևս 25 անձ հրաժարվել է առաջարկված կացարանից:

Հաղորդվում է, որ տարհանման ժամանակ փախստականները դիմադրություն են ցույց տվել: Մասնավորապես, նրանցից 4-ը բարձրացել են տանիք: Նրանց փրկելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության խմբերը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունը 2026 թ. յոթ ամիսներին աճել է 20%-ով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 08/10/26

Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպան պետք է առաջնորդի «խելացի անցումը». BTA

Հայաստանի վարչապետն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հետ

ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու TRIPP նախագիծը

Վրաստանում ձերբակալվել է Աջափնյակում հրազենով սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը

Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների