Մերկելը հոկտեմբերի 19-ին «նորմանդական քառյակի» նիստ Է գումարում Բեռլինում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հոկտեմբերի 19-ին անցկացվող «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հոկտեմբերի 18-ին ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եռակող հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են գագաթնաժողովի անցկացման շուրջ: Նշվում Է, որ հանդիպման նպատակն Է՝ «Ռուսաստանին ստիպել կատարելու Մինսկի պայմանավորվածությունները»:

Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Մերկելը բանակցություններին հրավիրել Է նաեւ ռուսական պետության ղեկավարին:

ԳՖՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, իր հերթին, հայտարարություն Է տարածել, որում հիշատակվում Է, որ Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը պայմանավորվել են հանդիպում անցկացնել, «որպեսզի գնահատեն Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը եւ քննարկեն հետագա քայլերը»:

Հայերեն English Русский

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը