Միջազգային

«Ռոսնեֆտը» 10 տարվա ընթացքում Հնդկաստանին 100 միլիոն տոննա նավթ կտրամադրի

1 րոպեի ընթերցում

«Ռոսնեֆտը» 10 տարվա ընթացքում Հնդկաստանին 100 միլիոն տոննա նավթ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսնեֆտը» նախատեսում է Հնդկաստան մատակարարել 100 միլիոն տոննա նավթ` 10 տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Ինտերֆաքս գործակալությանը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գազպրոմ»-ն, իր հերթին, սկսել է մատակարարման երկարաժամկետ պայմանագիրի գործարկումը` 2.5 միլիոն տոննա մեկ տարվա ընթացքում»,- ասել է ՌԴ նախագահը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեպի Հնդկաստան կարտահանի նաեւ ածուխ:

Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանը հետագայում եւս մտադիր է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հնդկաստանի հետ ինչպես էներգետիկ, այնպես էլ այլ ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում