Միջազգային

ԵՄ-ում դիտարկում են ռուս պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում դիտարկում են ռուս պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրներից մի քանիսը դիտարկում են Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության պատճառով ռուս 12 բարձրաստիճան պաշտոնատարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times թերթը՝ հղում անելով Եմ-ի մի դիվանագետի:

Նրա խոսքով՝ սահմանափակիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Հրատարակությունը նշում Է, որ այդ քայլը հավանություն Է պահանջում հանրակցության բոլոր 28 անդամ երկրների կողմից:

Բացի այդ, եվրոպացի դիվանագետը հայտարարել Է , որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը առաջադրել են Սիրիայի 20 պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, որոնք աջակցում են նախագահ Բաշար Ասադին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում