ՀՀ Վերահսկիչ պալատի խորհուրդը նիստ է գումարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՎՊ խորհրդի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի մամլո ծառայությունից:

Նիստի մասնակիցները քննարկել են Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում ընդգրկվելիք վերահսկողության թեմաների առնչությամբ ներկայացված կարծիքները, դրանց հիմնավորումները: Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել որոշակի փոփոխությունների ենթարկել տարեկան ծրագրում ընդգրկված վերահսկողության թեմաների ձևակերպումները:

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս պարոն Զաքարյանը տեղեկացրել է նիստի մասնակիցներին, որ ՎՊ-ն դիմել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին` նոր օրենքի հետ կապված որոշ դրույթների ճշգրտման նպատակով, որի առնչությամբ ստացվել է համապատասխան արձանագրություն: Փաստաթղթի մեջ ներկայացված եզրակացությունները պարոն Զաքարյանը ձևակերպել է հետևյալ կերպ` «Նոր օրենքով Հաշվեքննիչ պալատի առջև` իր գործառույթներն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար, որևէ փակ դուռ չպետք է լինի»:

Պարոն Զաքարյանը շեշտել է, որ նոր սահմանադրությամբ ենթադրվում է պետական բյուջեի ամբողջական աուդիտ: ՎՊ նախագահի խոսքերով` սա նշանակում է, որ անհրաժեշտ է միջազգային փորձը համադրել հայաստանյան իրականության հետ և դրա համատեքստում կատարել փոփոխություններ թե´ տեսական, թե´ գործնական դաշտում: Նման մեծածավալ աշխատանքի հաջողությունը կախված է առաջին հերթին ՀՀ կառավարության կողմից համագործակցության և անհրաժեշտ բոլոր հնարավորությունների ապահովումից, այլապես օրենքի տվյալ դրույթը չի կատարվի: Այս համատեքստում պարոն Զաքարյանը կարևորել է նաև Վերահսկիչ պալատի աշխատակիցների որակավորման և մասնագիտական գիտելիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է մի շարք հանձնարարականներ:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով