Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար ՍերգեյԼավրովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը բոլոր ուղղություններով եւ նշել, որ այն գործընկերությունն ընդլայնելու նոր հնարավորություններ է ընձեռում: Քննարկվել են հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսվել է մասնավորապես տնտեսական համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին, որոնք կարող են ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային ընդգրկում ունենալ: ՀՀ նախագահն ու ՌԴ արտգործնախարարն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու դրանց հնարավոր զարգացումներին, տեսակետներ փոխանակել այդ խնդիրների շուրջ երկու երկրների դիրքորոշումների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում