Գերմանիան դիտարկում Է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան դիտարկում Է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունն այն քաղաքականության պատճառով, որը Մոսկվան վարում Է Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:

Ինչպես հրատարակությանը հայտնել Է իրադրությանը ծանոթ աղբյուրը, կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը «ուսումնասիրում Է այն հնարավորությունները, որոնք կստիպեին Մոսկվային փոխել իր քաղաքականությունը Սիրիայում»: Ինչպես գրում Է The Wall Street Journal-ը, դիտարկվող գործիքներից մեկը «Ռուսաստանի դեմ եվրամիության նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումն Է»: Առայժմ, ըստ աղբյուրի տվյալների, սահմանափակիչ միջոցների հնարավոր կիրառման քննարկումը վաղ փուլում Է: Նաեւ պարզ չԷ, թե արդյոք գերմանական խորհրդարանը լայնորեն կաջակցի նոր պատժամիջոցներին:

Միեւնույն ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի Մարտին Շեֆերը հոկտեմբերի 5-ին հայտարարել Է, որ ՌԴ-ի նկատմամբ Սիրիայում նրա քաղաքականության պատճառով պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ ներկայում չեն քննարկվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը