Հռոմի պապը ժամանել Է Իտալիայի՝ երկրաշարժից ավերված Ամատրիչե քաղաք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 4-ի առավոտյան ժամանել Է Իտալիայի Ամատրիչե քաղաք, որը գտնվում Է օգոստոսի լույս 24-ի գիշերը Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի Էպիկենտրոնի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ քահանայապետը Ամատրիչե Է եկել Ռիետի քաղաքի եպիսկոպոս Դոմենիկո Պոմիլիի ուղեկցությամբ: Անվտանգության ապահովման հետ կապված նկատառումներով՝ Հռոմի պապի այս այցի մասին վաղօրոք տեղեկատվություն չի տարածվել:

Իր ուղեւորությունը Ֆրանցիսկոսն սկսել Է Ամատրիչեի քաղաքային դպրոց այցելությամբ, որտեղ նա հանդիպում Է ունեցել աշակերտների եւ ուսուցիչների հետ: «Ես ձեզ հետ եմ, ես աղոթում եմ ձեզ համար»,-ասել Է քահանայապետը: Սպասվում Է, որ առաջիկա ժամերին նա կուղեւորվի այսպես կոչված «կարմիր գոտի», որն առավել շատ Է վնասվել տարերային աղետից:

6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի լույս 24-ի գիշերը, ավերածություններ են գրանցվել Լացիոյի, Մարկեի եւ Ումբրիայի մարզերում: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի զոհ Է դարձել 298 մարդ, վիրավորվել են մի քանի հարյուր բնակիչներ, ավելի քան 3 հազար մարդ զրկվել Է օթեւանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին