Էջմիածնից Լմբատավանք բերվեց Սուրբ Ստեփանոսի մասունքը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի նշան Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու վերազարթոնքի, արդեն երկրորդ տարին է՝ հոկտեմբերի առաջին շաբաթը նշվում է Լմբատավանքի ուխտի օրը: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք է բերվում Սուրբ Ստեփանոսի մասունքը և մատուցվում Սուրբ Պատարագ։ Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ մասունքով կատարվում է Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն։ Եկեղեցական արարողության ավարտը վերածվում է ժողովրդական ուրախության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լմբատավանքի վանահայր, Արթիկ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Արթիկի բնակիչների համար Լմբատավանքը՝ Կարմի վանքն անչափ կարևոր է: Այն յուրահատուկ ճարտարապետական տեսք ունեցող եկեղեցի է՝ եզակին իր կառուցվածքով: «Այսօր ոչ միայն կա տարածքի նորոգման, այլև տարածքի պեղումների խնդիր, քանի որ, ըստ պատմական աղբյուրների, Լմբատը եղել է վանական համալիր, սակայն, այսօր պահպանվել է միայն եկեղեցին»,-նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:

Այս անգամ էլ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց Սուրբ Ստեփանոսի մասունքը և մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ ոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ։

Սուրբ Ստեփանոսի տոնը թեև նշվում է դեկտեմբերի առաջին շաբաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով, երբ սուրբ մասունքները բերվում էր Լմբատ, քչերն էին հաղորդակից դառնում, դրա համար արդեն երկրորդ տարին է, ինչ Արթիկի թեմի որոշմամբ Սուրբ Ստեփանոսի մասունքները տեղափոխվում են հոկտեմբերին՝ հնարավորություն տալով շատ հավատացյալների մասնակցելու այս արարողությանը:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալներ Շիրակի ու Արթիկի թեմերից, այլ նաև ուխտավորներ հանրապետության տարբեր տարածքներից:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար