Հայաստանում մաքսային արժեքը կհայտարարագրվի նաև էլեկտրոնային եղանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային արժեքի հայտարարագիրն այսուհետ կարելի է լրացնել նաև էլեկտրոնային եղանակով. Հայաստանը ԵԱՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը պարզեցնող համակարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ.-ի հունվարի 1-ից, կապված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, փոխվել է ներմուծվող ապրանքների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի հայտարարագրման կարգը: Երրորդ երկրներից ներմուծում կատարողն ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում մաքսային արժեքի հայտարարագիր, որում հիմնավորում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը: Դրա համար ԵԱՏՄ-ում միասնական ձևաթուղթ է սահմանված: «ՊԵԿ-ը, առաջնորդվելով մաքսային մարմնի և ներկրողի միջև փաստաթղթային շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքով, որպես ռազմավարություն է ընդունել փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը: Մաքսային արժեքի հայտարարագիրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում լրացվում է թղթային տարբերակով: Մենք առաջինն ենք անցնում էլեկտրոնային տարբերակի»,-նշում է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:

Նոր կարգի շնորհիվ հայտարարատուն նախօրոք տեղեկացված է լինում մաքսային արժեքի հայտարարագրման գործընթացից, ներկայացվող պահանջներից և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից, ինչը թույլ է տալիս հայտարարագրման ընթացքում խուսափել մաքսային արժեքի վերաբերյալ լրացուցիչ հարցերից՝ արագացնելով հայտարարագրման ընթացքը: Հայտարարատուն հնարավորություն ունի նաև իր կողմից ներկայացված հայտարարագրում կատարելու ճշգրտումներ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Մաքսային մարմինը աշխատանքային մեկ օրվա ընթացքում պարտավոր է ընդունել հայտարարագիրը, ճշգրտում կատարել կամ համապատասխան հսկողություն նշանակել: «Հսկողություն նշանակելու դեպքում ապրանքը բաց է թողնվում, և ներմուծողը վճարում է մաքսատուրքն ու հարկերը՝ հաշվարկված իր կողմից ներկայացված մաքսային արժեքի համաձայն: Եթե 60 օրվա ընթացքում մաքսային մարմինն այլ արժեք է հիմնավորում, մաքսային արժեքի հայտարարագրում կատարվում է ճշգրտում, և գանձվում են այն հարկերը կամ տուրքերը, որոնք պետք է ներմուծողը վճարեր սահմանը հատելիս»,-ընդգծում է Գևորգ Սաղոյանը: Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների և մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով:

Նշենք, որ ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20.09.2010թ. թիվ 376 որոշմամբ:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը