Սիրիա ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցված Է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել Է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն:

«Որպես անվտանգության հետ կապված անհապաղ միջոց Սիրիայում ավտոշարասյունների մյուս բոլոր երթեւեկություններն այս պահին դադարեցված են»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ կատարվում Է «անվտանգության ոլորտում իրադրության գնահատում»: Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել Է, որ սեպտեմբերի 19-ին գնդակոծման ենթարկված ավտոշարասյունն ուներ երթեւեկության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:

Ինչպես ավելի վաղ Նյու Յորքում հայտնել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության համատեղ մարդասիրական ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին