Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը պատրաստ է ևս 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը Սիրիայում, չնայած, որ հաշտեցման պայմանները անընդհատ խախտվում են։ Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ։

«Ամմուն Ռուստոմի ընտանիքն իր տանն այլևս զենք չի պահում։ Մնացել է ընդամենը մեկ հրացան, այն էլ խաղալիք։ Տան գլխավոր կերակրողի մահից հետո, այս ընտանիքում փորձում են ընդմիշտ մոռանալ պատերազմի մասին։ Նրանք ստիպված են եղել լքել իրենց սեփական տունը, որպեսզի նոր և խաղաղ կյանք սկսեն։ Լքելով իրենց տները, որոնք գրավվել էին պայքարի ժամանակ, մարդիկ չէին էլ կարող պատկերացնել, որ ահաբեկիչների ռումբերը կհասնեն նաև մինչև իրենց նոր ապրելու վայրերը։ Հալեպի բնակիչ Ամմուն Ռուստոմը ասել է. «Ես քնեցնում էի երեխաներիս։ Հանկարծ պայթյունի ձայն լսեցի։ Մենք արագ հագնվեցինք և իջանք նկուղ։ Ամբողջ գիշեր լսել ենք այդ ձայները։ Մի ռումբը պայթեցրել էր աստիճանը, իսկ մյուսից տանիքում անցք էր գոյացել»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեջբերել է NTV-ի թղթակիցը, միայն հրադադարի ընթացքում քաղաքը 100-ից ավելի հարձակումների զոհ է դարձել։

Ամեն օր Հալեպի հիվանդանոցներ են տարվում նոր վիրավորներ։ Տուժածների թիվը հասնում է տասնյակների։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ թաղամասերի ուղղությամբ, այդ իսկ պատճառով ծայրամասերի բնակիչների համար, շատ վտանգավոր է փողոց դուրս գալը։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս