Միջազգային

Անհայտ անձինք հարձակում են գործել Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք հարձակում են գործել Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 20 ծայրահեղականներ հարձակվել են Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա: Նրանք դեսպանատան տարածք են նետել ծխարձակ պայթուցիկներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ գիշերը ժամը 1-ին անհայտ անձինք դեսպանատան տարածք են նետել պայթուցիկներ, ինչպես նաև այդ ուղղությամբ կրակ են բացել`կիրառելով հրավառության սարքեր: Կրակոցները ուղղված են եղել դիվանագիտական առաքելություն իրականացնող շենքին:

Դեսպանատունը ճշտել է, որ տեղի ոստիկանությունը չի ձերբակալել հարձակում գործած անձանց: Այդուհանդերձ, տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը փաստի վերաբերյալ ճշտումներ է կատարում, դեպքի հետ կապված նյութերն արձանագրված են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում