ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀկառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա.Մովսեսյանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղավիացիային առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի այսօր կայացած աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Արտյոմ Մովսեսյանը նախագահին է ներկայացրել «Զվարթնոցե օդանավակայանի կոնցեսիոների կողմից կատարվող աշխատանքների ընթացքը եւ տեղեկացրել, որ մայիսի վերջին շահագործման կհանձնվի օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը, որից հետո կոնցեսիոների հետ կքննարկվի երկրորդ համալիրի կառուցման հարցը: Խոսվել է նաեւ Ավիացիայի մասին օրենքի նոր խմբագրությամբ ընդունումից հետո շուրջ 35 ենթաօրենսդրական փաստաթղթերում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դրանք պետք է լինեն կարգապահական եւ կատարողական առումով բարձրակարգ փաստաթղթեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ավիաընկերությունների աշխատանքին առնչվող խնդիրների: Նախագահը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ: