Միջազգային

Ֆրանսիայում մոլեգնում են տեղատարափ անձրեւները, որոնք ուղեկցվում են ամպրոպներով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մոլեգնում են տեղատարափ անձրեւները, որոնք ուղեկցվում են ամպրոպներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս Է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել Է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առանց Էլեկտրականության Է մնացել շուրջ 120 հազար տուն, որոնք գտնվում են երկրի ատլանտյան ափին: Ամպրոպներն ուղեկցվում են հուժկու քամիով, իսկ Բրեստ քաղաքում (Բրետանի նահանգ) կարկուտ Է տեղացել: Երկրի օդերեւութաբանական ծառայությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը գրանցվել են կայծակի 70 հազար հարվածներ: Տուժածների մասին տվյալներ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում