Մշակույթ

Շառլ Ազնավուրը ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի Իտալիայում կայանալիք համերգով

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի Իտալիայում կայանալիք համերգով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի համերգով Իտալիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Italia.ru-ն, համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ինՎերոնայի«Արենա» մարզադաշտում:

«92-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. իր անմոռանալի և եզակի ձայնով, որը նրան բերեց Շառլ Aznavoice կոչումը, երգի մեծ վարպետը հմայել է ավելի քան 94 երկրի բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ նրա երգացանկը բաղկացած է 1200 երգից և 264 ալբոմից»,- գրում է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում