100-ից բարձր տարիքի ավելի քան 65 հազար մարդ Է ապրում Ճապոնիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ներկայում 65 հազար 692 մարդ Է ապրում, որոնց տարիքը գերազանցում Է 100-ը. այս տվյալները երկրի առողջապահության նախարարությունը հրապարակել Է Ծերությունը պատվելու օրվա նախաշեմին, որը նշվելու Է սեպտեմբերի 19-ին եւ պետական տոն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա ամենաբարձր ցուցանիշն Է երկրի ողջ պատմության ընթացքում: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88 տոկոսը, կանայք են. 65 հազար մարդկանց թվում միայն 8 հազարն Է տղամարդ, իսկ 57 հազարը կանայք են:

Յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող երկարակյացների հարաբերակցությամբ առաջատարն արդեն չորրորդ տարին Սիմանեի պրեֆեկտուրան Է՝ 96,25 ցուցանիշով:

Ամենատարեց ճապոնուհին ապրում Է Կագոսիմա պրեֆեկտուրայում. նա ծնվել Է 1900 թվականի օգոստոսին: Ամենատարեց տղամարդը՝ Մասամիցու Յոսիդան, ապրում Է Տոկիոյում, լրացել Է նրա 112 տարին:

Նախարարությունը երկարակեցության աճի հիմնական պատճառը համարում Է բժշկական սպասարկման եւ ամենատարեց մարդկանց գիտակցության բարձր մակարդակը, որոնք աշխատում են ժամանակին դիմել բժիշկներին:

Ծերությունը պատվելու օրը առողջապահության նախարարությունն ավանդաբար 100 տարեկան դարձած յուրաքանչյուր բնակչի ուղարկում Է արծաթե գավաթ եւ պատվոգիր:

Սկզբում գավաթը պատրաստում Էին մաքուր արծաթից, սակայն երկարակյացների աճող թվի պատճառով այս տարվանից այն փոխարինել են արծաթազօծ գավաթով, ինչը կրկնակի կրճատել Է դրա գինը: Չնայած դրան, 100-ամյա հոբելյարներին շնորհավորելու կապակցությամբ առողջապահության նախարարության ծախսերը կազմում են շուրջ 150 մլն իեն (շուրջ 1,5 մլն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս