Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Ուկրաինայում Պետդումայի ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին նոտա

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Ուկրաինայում Պետդումայի ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին նոտա

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական իշխանություններն ուկրաինական իշխանություններից ստացել են երկրի տարածքում ՌԴ քաղաքացիների համար Պետդումայի ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին նոտա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրը:

«Մենք նոտա ենք ստացել, այժմ այն վերլուծում ենք և կանենք համապատասխան եզրահանգումներ»,- ասել է նա: Գործակալության զրուցակցի խոսքով` գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ, երբ կվերլուծի ստացված նոտան:

Ավելի վաղ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ Պետդումայի ընտրություններ անցկացնելու արգելքը կարող է բումերանգով հարվածել Ուկրաինային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում