Սերգեյ Մինասյանը վարչապետի հրաժարականը կապում է երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապում է ապրիլյան քառօրյա պատերազմից և հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ այդ իրադարձություններից հետո հասարակությունը պահանջում է պետական համակարգի բարելավումներ, որոնք Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող իրականացնել` լինելով այդ համակարգի մասնակից: «Կարծում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամենը շատ լավ հասկանում է: Հիշեցնեմ, որ կարճ ժամկետում նոր կառավարության ստեղծման մասին նախագահը խոսել էր պարեկապահակային ծառայության գունդը գրավելու իրադարձություններից հետո»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե նոր կառավարությունն առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի փոփոխություններ իրականացնելու համար, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, որ հասարակությունը պահանջում է շատ կտրուկ, լուրջ փոփոխություններ, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է փոխվեն խաղի կանոնները սոցիալ-տնտեսական կյանքում: Բացի դրանից` վարչապետը ու որոշ չափով նաև իշխող կուսակցությունը պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ բացեն քաղաքական դաշտն ընտրություններից առաջ: Այսինքն՝ պիտի պատրաստ լինեն այդ քաղաքական և տնտեսական հնարավորությունները կիսել այլ քաղաքական ուժերի հետ, որը կարող է հասարակության կողմից ընկալվել որպես լուրջ փոփոխություն:

Քաղաքագետն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՙԵս էլ լսել եմ այդ լուրերը և, բնականաբար, շատ հավանական եմ համարում: Գլխավոր առավելությունը, որն ունի Կարեն Կարապետյանը, այն է, որ ինքը չի համարվում գործող քաղաքական-տնտեսական համակարգի ներկայացուցիչը: Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասած, նա դրսից եկած մարդ է, ով պետք է բարեփոխի համակարգը: Ես կարծում եմ, որ այդ նշանակումը տեղի կունենա նաև` ելնելով հենց այս հանգամանքից: Կհաջողվի՞ նրան դա անել, թե ոչ, այլ հարց է»,- եզրափակեց Մինասյանը:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Շրջանառվող լուրերի համաձայն` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Հայերեն

ԱՄՆ սև ցուցակում ներառված չինական համալսարանը կարողացել է ձեռք բերել Nvidia-ի H200 չիպեր. Reuters

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Հուանգի հնարավոր պաշտոնանկության հարցը. Reuters

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուբլին

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը