Երևանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ: «Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը` Եղիշե Թունյանը:

Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով` դուստրը ևս անչափ երջանիկ է միանգամից երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քույրերն ու եղբայրները տուն ժամանելու:

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:

Հայերեն العربية English Русский

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում