ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի փոխնախագահ Հերիմնե Նաղդալյանը մեկնել է Սամարղանդ, որտեղ կմասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը»,- ասաց Արսեն Բաբայանը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Սամարղանդում: Քարիմովի