Միջազգային

Հարյուր հազարավոր վենեսուելացիներ ցույցի են ելել Մադուրոյի դեմ

2 րոպեի ընթերցում

Հարյուր հազարավոր վենեսուելացիներ ցույցի են ելել Մադուրոյի դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարակասում սեպտեմբերի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել ցույցի՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության պահանջով: Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային մասնակցել Է առնվազն մեկ միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ասել Է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը՝ Խեսուս Տոռեալբան, դա ամենամեծ հանրահավաքն Էր վերջին տասնամյակների ընթացքում: Նրա գնահատմամբ՝ բողոքավորների թիվը կազմել Է 950 հազարից մինչեւ 1,1 միլիոն:

Վենեսուելան խորը տնտեսական ճգնաժամ Է ապրում, որի պատճառը սոցիալիստ Մադուրոյի հակառակորդները համարում են նրա խիստ անարդյունավետ քաղաքականությունը: Ընդդիմությունը պահանջում Է շուտափույթ հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնաթողության շուրջ:

Հակակառավարական ցույցերի հետ միաժամանակ Կարակասի կենտրոնական հրապարակում հավաքվել են նաեւ նախագահ Մադուրոյի կողմնակիցները: Ելույթ ունենալով բազմության առջեւ՝ Մադուրոն ընդդիմությանը մեղադրել Է պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ՝ «Վենեսուելայի եւ Կարակասի վրա մահ ու բռնություն սերմանելու նպատակով»:

Իր պաշտպանության ակցիայի մասնակիցների թիվը վենեսուելացիների ղեկավարը գնահատել Է 30 հազար:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում