Միջազգային

Ռուսաստանն ընտրություն չի անում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ընտրություն չի անում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի պատրաստվում այս ու այն կողմ ընկնել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, բայց բազմավեկտոր ինքնուրույն ուղեգծի հետամուտ կլինի արտաքին քաղաքականության բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ:

Ռուսաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը, բայց իրավահավասարության հիման վրա, նշել Է Լավրովը: «Մենք չենք պատրաստվում երես դարձնել որեւիցե մեկից: Մենք պատրաստ ենք նորմալ, լիարժեք հարաբերություններ վերականգնելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, բայց բացառապես իրավահավասարության հիման վրա՝ առանց այդ հարաբերությունները մեկ դարպասի խաղի վերածելու որեւԷ փորձի»,- ասել Է նա:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործերը «սովորականի նման» վարել արդեն չի ստացվի, ՌԴ-ն աշակերտի «վիճակում» չի լինի: ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նոր ղեկավարի հետ: «Մենք պատրաստ կլինենք աշխատելու ցանկացած ղեկավարի հետ, որը վստահություն կստանա ազատ ժողովրդավարական ընտրությունների ընթացքում»,- հավաստիացրել Է Լավրովը:

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը նաեւ հայտարարել Է, որ նոր սառը պատերազմի սկսվելը քիչ հավանական Է, իրադարձությունների նման զարգացման համար նախադրյալներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում