Տնտեսություն

Արծվիկ Մինասյանը Հայաստանի տնտեսության զարգացման գրավական է համարում մարդկային կապիտալի օգտագործումը

1 րոպեի ընթերցում

Արծվիկ Մինասյանը Հայաստանի տնտեսության զարգացման գրավական է համարում մարդկային կապիտալի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ունակ է իր մարդկային կապիտալը, մարդկային ներուժը դարձնել տնտեսական զարգացման հիմնական մրցակցային առավելությունը: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարող է անել դա նույնիսկ երկու հարևան երկրների կողմից շրջափակման և պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում: «Այս գործոնները սահմանափակում են մեր հնարավորությունները, սակայն չեն վերացնում դրանք: Մեզ պետք են լրացուցիչ ջանքեր, որպեսզի կարողանանք մարդկային կապիտալն օգտագործելու եղանակով մեր տնտեսությունն առաջ տանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Մինասյանը հավելեց, որ որևէ տնտեսական ցուցանիշ չպետք է հուսահատեցնի կամ այնքան ոգևորի, որ դադարենք գործել: «Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ, որոնց կհետևեն երկարաժամկետ և երկնիշ տնտեսական աճերը»,- եզրափակեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում