Ղարաբաղյան հիմնահարց

Քրիս Բոհջալյանն Արցախում այցելել է քառօրյա պատերազմին մասնակցած ընտանիքի

1 րոպեի ընթերցում

Քրիս Բոհջալյանն Արցախում այցելել է քառօրյա պատերազմին մասնակցած ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանն այցելել է Արցախ` հյուրընկալվելով ապրիլին արցախյան քառօրյան պատերազմին մասնակցած Անտոն Աքբարյանի տանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոհջալյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Մենք այցելել ենք մի նշանավոր հայկական ընտանիքի` Անտոն և Արեգնազ Աքբարյաններին, նրանց երեք երեխաներին և Արեգնազի մորը` Վարսիկին: Ահա նրանք իրենց տանն են Լեռնային Ղարաբաղում (կամ Արցախում): Ապրիլին Անտոնը կամավորագրվել էր ռազմաճակատ այն բանից հետո, ինչ Ադրբեջանը հարձակում էր սանձազերծել: Նա 19 օր է անցկացրել խրամատում, մինչ Արեգնազն ու Վարսիկը հոգ էին տանում փոքր տնտեսության և երեխաների մասին»,- նշել է Բոհջալյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում