Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան է ընդունվել 11 աղջիկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2016թ-ին ռազմական ուսումնական հաստատություններում ռազմական մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով ռազմաուսումնական բուհեր են դիմել 112 դիմորդներ, որոնցից պիտանի են ճանաչվել 83-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական վարչության ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:

«Այս տարի ավելացել է նաև ռազմական մասնագիտություններ ընտրող աղջիկների թիվը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել է 11 իգական սեռի ներկայացուցիչ»,- տեղեկացրեց Դավթյանը: Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է ՊՆ պատվերով տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակող հայ ռազմական մասնագետների թիվը:

«Մենք մասնագետներ ենք պատրաստում ոչ միայն Հայաստանում, այլև ՀԱՊԿ անդամ երկրներում, Եվրոպայում, Ասիայում»,- նշեց Դավթյանը:

ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական և գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ուսումնական հաստատություն է դիմել 160 դիմորդ:

«Դիմորդների մեծամասնությունը ցանկանում է սովորել ավիացիոն ֆակուլտետում: Համալսարան է դիմել նաև 4 իգական սեռի ներկայացուցիչ»,- նշեց Ալեքսանյանը:

Հայերեն

Եվրոպայում անհանգստություն են հայտնել իսպանական Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Բուլղարիայի խորհրդարանի որոշմամբ նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին․ BTA

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե

Կաֆե Դյու Բրազիլ» ընկերությունում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ

Ամփոփվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/07/26

Ասիական ինդեքսներ - 31/07/26

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին