Նիգերիայի շուրջ 4,5 մլն բնակիչներ պարենային օգնության կարիք ունեն. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում, որտեղ շարունակվում Է կառավարական ուժերի եւ «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների դիմակայությունը, պարենային օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մարտ ամսից ավելացել Է կրկնակի եւ հասել 4,5 միլիոնի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

ՊՀԾ-ի մասնագետները երկյուղում են, որ աֆրիկյան երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր իրադրությունը կարող Է հանգեցնել այն բանին, որ կարիքավորների թիվն արդեն հաջորդ ամսին կավելանա եւս մեկ միլիոնով: Այս կանխատեսումը հիմնվում Է համալիր վերլուծության վրա, որն անցկացվել Է ՄԱԿ-ի մի շարք հումանիտար գործակալությունների կողմից:Դրա հետ մեկտեղ Նիգերիայի այն բնակիչների թվաքանակը, որոնք հայտնվել են պարենային սուր ճգնաժամի պայմաններում, գնահատվում Է 1 միլիոն: Նրանք գլխավորապես ապրում են Բոռնո, Յոբե եւ Ադամավա նահանգներում, որոնց տարածքում քայքայիչ գործունեություն են իրականացնում «Բոկո հարամ»-ի զինյալները:

«Մարդկանց պարենային օգնություն Է անհրաժեշտ գոյատեւման համար: Դրա հետ մեկտեղ ավելի քան 65 հազար մարդկանց, որոնք ապրում են զինյալներից ազատագրված, բայց դեռեւս անհասանելի Բոռնոյի եւ Յոբեի շրջաններում, մեր գնահատումներով՝ սպառնում Է սովը»,-նախազգուշացնում են մասնագետները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն English Русский

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը Իսրայելի հարվածները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից մեկն է անվանել

Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում

Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ