Միջազգային

Լավրովը եւ Քերին հեռախոսազրույց են անցկացրել Հալեպի եւ Ուկրաինայի իրադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

Լավրովը եւ Քերին հեռախոսազրույց են անցկացրել Հալեպի եւ Ուկրաինայի իրադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունների համակարգման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով նրանց խոսակցությունը, որը տեղի Է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել Է Սիրիայի իրադրությունը, ներառյալ Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ կառավարական ուժերը ռուս զինվորականների աջակցությամբ հումանիտար գործողություն են անցկացնում, եւ ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողությունների համակարգման հեռանկարները ի զարգացումն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, ներառյալ ահաբեկչական այն խմբավորումներից սիրիական ընդդիմության՝ դեպի Վաշինգտոնը կողմնորոշված ջոկատների սահմանազատման անհրաժեշտությունը, որոնց վրա չի տարածքում հրադադարի ռեժիմը»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաեւ ուկրաինական պրոբլեմատիկայի շուրջ: Լավրովը հորդորել Է ԱՄՆ-ին՝ «օգտագործել իր ազդեցությունը Կիեւի վրա, որպեսզի նրան ետ պահի սադրանքներից եւ դրդի Դոնբասի հետ երկխոսության եւ այն բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ամրագրված են Մինսկում նախատեսված միջոցառումների համալիրում եւ «նորմանդական քառյակի» գործունեության շրջանակներում:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում, Լավրովը եւ Քերին օգոստոսի 26-ին բանակցություններ կանցկացնեն Ժնեւում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում