Ուկրաինան նշում է անկախության 25-ամյակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան օգոստոսի 24-ին տոնում է անկախության 25-ամյակը: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցներում կազմակերպվել է ռազմական շքերթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Segodnya.ua-ը, շքերթին մասնակցել է ավելի քան 10000 մարդ:

Հանրապետության տարբեր հատվածներում կազմակերպվելու են անկախությանը նվիրված միջոցառումներ: Ուկրաինայում հայերի միությունը ևս ակտիվ մասնակցություն է ունենալու այդ միջոցառումներին:

Անկախության հռչակագիրը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին: Դեկտեմբեր 1-ին անց է կացվել հանրաքվե, որին քաղաքացիների 90,32 տոկոսը աջակցել է անկախությանը:

Հայերեն English Русский