Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական տեղեկատվական T24.com.tr կայքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Պուտինը կդիտի Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների բարեկամական հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին Անթալիայում:

Հայերեն English