Պուտինը պաշտոնից ազատեց կրթության նախարար Դմիտրի Լիվանովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկությունը եւ կրթության նոր նախարար Է նշանակել նախագահի վարչակազմի աշխատակցուհի Օլգա Վասիլեւային:

Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնող Դմիտրի Լիվանովը կդառնա պետության ղեկավարի՝ Ուկրաինայի հետ առեւտրատնտեսական կապերի գծով հատուկ ներկայացուցիչը:Մեդվեդեւը նշել Է, որ Վասիլեւան ծառայության լավ ցուցակ ունի:

Նա մասնագիտական գործունեությունն սկսել Է որպես ուսուցիչ, աշխատել Է Գիտությունների ակադեմիայի համակարգում: Բացի այդ, նա ունի պետական ծառայության փորձ, որը ձեռք Է բերել կառավարության աշխատակազմում եւ նախագահի վարչակազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский