ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Մայրության եւգեղեցկության տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ. «Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն, որ Հայաստանում մայրությանը առանձին պետական տոն է նվիրված, ցույց է տալիս մեր հասարակության մեջ մոր կերպարի նկատմամբ առկա հատուկ վերաբերմունքը: Անգնահատելի է Ձեր դերակատարումը ամուր ընտանիքի ավանդույթների եւ օջախի ջերմության պահպանման գործում: Դուք եք կրում մեր ապագա սերունդները լույս աշխարհ բերելու, մեծացնելու, կրթելու, արժանապատիվ ձևով դաստիարակելու դժվարին աշխատանքի հիմնական բեռը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ սեր եւ երջանկություն, բոլոր մայրերին` զավակներով հպարտանալու բերկրանքե: