Միջազգային

Ավակովը Պորոշենկոյին առաջարկել Է պաշտոնից արձակել 100 ուկրաինացի գեներալների

1 րոպեի ընթերցում

Ավակովը Պորոշենկոյին առաջարկել Է պաշտոնից արձակել 100 ուկրաինացի գեներալների

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել Է պաշտոնից արձակել տարբեր ուժային գերատեսչությունների շուրջ 100 գեներալների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ներքին գործերի նախարարության ղեկավարն օգոստոսի 17-ին գրել Է Facebook-ի իր Էջում:

«ՆԳ նախարարության կառավարման ոլորտի մեջ մտնող բոլոր ռազմականացված եւ իրավապահ կազմավորումներին առաջարկվում Է կատարել գեներալական պաշտոնների հաստիքների եւ կոչումների կրճատում՝ 194-ից մինչեւ 95»,- գրել Է Ավակովը:

Ամենից շատ բարձրագույն սպայական պաշտոններ (60) առաջարկվում Է կրճատել Պետական սահմանապահ ծառայությունում, Ազգային գվարդիայում՝ 20, Արտակարգ իրավիճակների ծառայությունում՝ 6, Ազգային ոստիկանությունում եւ ՆԳ նախարարությունում՝ 15:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում