Հասարակական

Կարեն Գիլոյանը սափրել է գլուխը, նրան այդ հարցում օգնել է Օլիմպիական չեմպիոնը

1 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը սափրել է գլուխը, նրան այդ հարցում օգնել է Օլիմպիական չեմպիոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը սափրել է գլուխը` ի պատիվ օլիմպիական ոսկու: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից: «Դեռևս 2008-ին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Եվ այսօր մեր նորընծա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով արեց դա»,-ասված է գրառման մեջ:

Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջինօլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշԱրթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում