Միջազգային

Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

1 րոպեի ընթերցում

Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չԷի ցանկանա, որ բանն այդպես ավարտվի, բայց եթե իրադրության վրա ազդելու այլ տարբերակ չմնա, նախագահը նման որոշում, հավանաբար, կարող Է ընդունել»,-ասել Է Մեդվեդեւը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք հարաբերությունների խզումը դիվերսիա իրականացնելու Կիեւի փորձից հետո:

ՌԴ վարչապետը Ռուսաստանի պետության ու ժողովրդի դեմ հանցագործություն Է համարել դիվերսիոն գործողությունը Ղրիմում: «Ըստ իս, դա, անկասկած, ռուսական պետության եւ Ռուսաստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործություն Է»,-ասել Է նա:

Մեդվեդեւն ափսոսանք Է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձը արտոնվել Է Ուկրաինայի իշխանությունների կողմից: Նա համոզմունք Է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձի կազմակերպիչներն ու կատարողները պետք Է քրեական պատիժ կրեն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում