Մնջախաղի փառատոնը Հայաստանում ձևավորեց կենդանի քանդակի մշակույթը. Ժիրայր Դադասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը խոշորագույնն է տարածաշրջանում: Փառատոնի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ:

-Ինչպե՞ս առաջացավ փառատոնի ստեղծման գաղափարը:

-Մենք վաղուց ենք ունեցել այդ գաղափարը և նույնիսկ իրականացրել ենք այն: 2001թ. Երևանում «Նազենիկ» կոչվող փառատոնն իրականացրեցինք:

-Ինչու՞ որոշեցիք Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն անցկացնել Ծաղկաձորում:

-Երևանում ժամանակի ընթացքում շատացան տարբեր թատերական, երաժշտական և կինոփառատոնները: Կինս խորհուրդ տվեց միջազգային փառատոն իրականացնել մարզերում, քանի որ փառատոնի միջոցով կարող էինք նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը: Կարծում եմ՝ մարզում ապրող մարդիկ նույնպես պիտի հնարավորություն ունենան մասնակից դառնալու միջազգային մասշտաբի միջոցառումների: 2008թ. իրականացրեցինք Մնջախաղի միջազգային փառատոնը, որին մասնակցում էր 4 երկիր՝ Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Ռուսաստան: Փառատոնին «Silence theatre» թատերախումբը կենդանի քանդակներ շոու էր ցուցադրում: Դերասանները քայլում էին ողջ Ծաղկաձորով և մարդկանց հանդիպելիս ձևացնում էին, թե քարացել են:

-Արդեն 5 տարի իրականացվում է միջոցառումը: Ի՞նչ փոփոխություններ եք արձանագրել այս ընթացքում:

-Փառատոնից հետո Հայաստանում ձևավորվեց կենդանի քանդակի մշակույթը: Իտալացի մնջախաղացների հետ վարպետության դասեր էինք իրականացնում, նրանք մեզ ներկայացնում էին իրենց համարների նյուանսները: Մենք նույնպես նման ներկայացումներ սկսեցինք բեմադրել : Մեզ հաճախ հարսանիքների և այլ միջոցառումների են հրավիրում՝ նման ներկայացումներով և համարներով հանդես գալու համար: Փառատոններից մեկի ընթացքում մասնակիցները կրակե շոու ներկայացրեցին: Շոուի ազդեցության տակ երկու տարի անց Եղեգնաձորում հրե շոու ներկայացնող խումբ ծնվեց: Հաջորդ փառատոնին Եղեգնաձորի խումբը մասնակցեց նման համարով: Փառատոնի ազդեցությունը դրական է: Ընկերներիցս մեկը նկատեց, որ հանդիսատեսը նույնպես փոխվել է. ավելի մեծ ուշադրությամբ է հետևում ներկայացումներին:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում փառատոնի մասնակիցներին:

-Մնջախաղի ժանրը շատ բազմազան է, և ես ուզում եմ մեծ ներկապնակ ներկայացնել հանդիսատեսին: Մարդիկ տարբեր ներկայացումներ են հավանում: Անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել: Ներկայացվում են դասական, մոդեռն և այլ ժանրերի ներկայացումներ:

- Երեկ բացման արարողությունն էր: Արդարացա՞ն Ձեր սպասելիքները:

-Արդարացան: Մի բան է, երբ ներկայացման տեսանյութն ես դիտում,մեկ այլ բան է կենդանի կատարումը: Մենք չենք սխալվել մեր ընտրության մեջ: Մեծ քանակությամբ հայտեր ենք ստացել, և կարծում եմ՝ ճիշտ մասնակիցներ ենք ընտրել:

-Երեկ նշեցիք, որ մնջախաղի ստուդիա եք ցանկանում բացել Ստեփանակերտում: Կխոսե՞ք ստուդիայի մասին:

-Առաջարկը Արցախի մշակույթի նախարարությանն էր: Ես սիրով համաձայնեցի և արդեն ձեռնամուխ ենք եղել նախագծի իրականացմանը: Սեպտեմբերին ներկայացմամբ հանդես կգանք Ստեփանակերտում, այնուհետև կսկսենք սաներ ընտրել ստուդիայի համար: Խմբում կլինեն և՛ խուլեր, և՛ համրեր, և՛ խոսողներ: Հույս ունեմ, որ մյուս տարի նրանք էլ կմասնակցեն այս փառատոնին: Խուլերի զգայական դաշտը չափազանց զարգացած է: Նրանք հաճախ են մեզ զարմացնում:

Շնորհակալություն զրույցի համար

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը