Միջազգային

Սիցիլիայի Կոռլեոնե քաղաքի կառավարությունն արձակվել Է մաֆիայի հետ կապերի պատճառով

1 րոպեի ընթերցում

Սիցիլիայի Կոռլեոնե քաղաքի կառավարությունն արձակվել Է մաֆիայի հետ կապերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել արձակել Սիցիլիայի Կոռլեոնե քաղաքի մունիցիպալ վարչակազմը՝ մաֆիայի հետ քաղաքի ղեկավարության կապերի կասկածների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այժմ քաղաքն ուղղակիորեն կկառավարվի Իտալիայի ներքին գործերի նախարարության կողմից:

Սա առաջին դեպքն Է, երբ Հռոմը Կոռլեոնեում արձակում Է քաղաքի կառավարությունը:

Այս շաբաթ ավելի վաղ որոշումներ Էին կայացվել Իտալիայի Արցանո, Բովալինո եւ Տրոպեա քաղաքների վարչակազմերի արձակման մասին, որոնց նույնպես կասկածում են մաֆիական կառույցների հետ կապերի մեջ:

Կոռլեոնե քաղաքը հայտնի Է, ամենից առաջ, որպես դոն Վիտո Կոռլեոնեի՝ Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի համանուն ֆիլմի մտացածին գործող անձի հայրենիք:

Կոռլեոնեում են ծնվել սիցիլիական մաֆիայի նաեւ իրական պարագլուխներ Սալվատորե Ռիինան եւ Բեռնարդո Պրովենցանոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում