Միջազգային

Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են միջսիրիական բանակցությունների վերսկսումը

1 րոպեի ընթերցում

Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են միջսիրիական բանակցությունների վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Գերմանիայի նրա պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են Սիրիայի իրադրությունը, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միջսիրիական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության զարգացման, այդ երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային աջակցության խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Ժնեւի գործընթացի շրջանակներում կառավարության եւ ընդդիմության ինկլյուզիվ երկխոսության վերսկսման, ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հումանիտար խնդիրների լուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ քննարկվել են «ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ», ներառյալ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում