Ահմադինեժադը խնդրել Է Օբամային լուծել ԱՄՆ-ում Իրանի ակտիվների հարցը՝ դատավճռին հակառակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Բարաք Օբամային առաջարկել Է առանց հապաղելու լուծել այն խնդիրը, որը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումն ստեղծում Է Միացյալ Նահանգներում Իսլամական Հանրապետության ակտիվների անձեռնմխելիության համար: Այդ խնդրանքով նամակն ուղարկվել Է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որն Իրանում ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Ապրիլի 20-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել Է 2,65 մլրդ դոլար գումարի փոխհատուցումներ վճարել 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորանոցներում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին: Այն ժամանակ զոհվեց ԱՄՆ-ի 241 քաղաքացի: Նախատեսվում Է վճարումները կատարել նաեւ Իրանի Կենտրոնական բանկի այն 1,75 մլրդ դոլարի հաշվին, որը սառեցվել ու պահվում Էր Citibank-ում:

«Իրանի ժողովուրդն ակնկալում Է, որ դուք արագորեն կկարգավորեք սեփականության կալանման այդ կոնկրետ դեպքը եւ ոչ միայն կվերականգնեք Իրանի ժողովրդի իրավունքները եւ կվերադարձնեն այդ սեփականությունը, այլեւ ամբողջությամբ կփոխհատուցեք պատճառված վնասը»,-նամակից մեջբերում Է արել հեռուստաալիքը:

Ուղերձում Ահմադինեժադը ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ իր առաջարկը «ոչ մի կերպ չպետք Է քաղաքական դիտվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով