Ժակ Իվ Կուստոյի մասին ֆիլմը դառնալու Է ֆրանսիական կինոաշնան պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական կինոաշնան գլխավոր պրեմիերաներից մեկը նվիրված Է լինելու համաշխարհային օվկիանոսի նշանավոր հետազոտող Ժակ Իվ Կուստոյին (1910-1997):

«Ոդիսական» անվանումը կրող կենսագրական կինոնկարը, որում զբաղված են Լամբեր Վիլսոնը եւ Օդրի Տոտուն, Ֆրանսիայի Էկրաններին կբարձրանա հոկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոժապավենը կհայտնվի Կուստոյի վախճանից երկու տասնամյակ անց: Նրա հայտնի երկրպագուներից մեկի՝ «Տիտանիկ» ֆիլմի հեղինակ Ջեյմս Քեմերոնի խոսքով՝ ֆրանսիացի ծովագնացը «ընդլայնել Է մի ամբողջ սերնդի երեւակայությունը»: «Նրա ազդեցությունը հսկայական Է եղել մոլորակի բոլոր մարդկանց վրա»,-նշել Է նա: Այժմ Էլ հայրենիքում Կուստոն մնում Է ամենանշանավոր հայրենակիցների վարկանիշների առաջին հորիզոնականներում:

Իր նախագծի վրա, որի բյուջեն կազմում Է 30 մլն եվրո, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժերոմ Սալը, որն ավելի վաղ բեմադրել Է «Լարգո Վինչ. սկիզբ» հասութաբեր արկածային ֆիլմը, աշխատել Է ավելի քան հինգ տարի: Կինոնկարի նախնական աֆիշը հայտնվել Էր դեռ 2014 թվականի մայիսին, բայց մի քանի ամիս անց նկարահանումները դադարեցվել Էին: Դադարը, որը նա այն ժամանակ վերցրեց, բեմադրիչը բացատրում Է «բնավ ոչ ֆինանսական դժվարություններով, այլ այդ փուլում սեփական աշխատանքից անբավարարվածությամբ»:

Երբ ընթացիկ տարվա գարնանը նկարահանումները վերսկսվեցին, Սալը որոշեց, որ գլխավոր դերում անպայմանորեն նկարահանվելու Է Լամբեր Վիլսոնը, իսկ Սիմոնա Կուստոյի՝ հերոսի կնոջ դերը պետք Է խաղա Օդրի Տոտուն: Վիլսոնը կինոյի եւ թատրոնի ամենապահանջված ֆրանսիացի վարպետներից մեկն Է: Համաշխարհային օվկիանոսի հետազոտողին մոտիկից ճանաչող մարդկանց կարծիքով՝ դերասանը իր հերոսի հետ արտաքին ապշեցուցիչ նմանության Է հասնել:

Բեմադրիչի ճիշտ ընտրությունն են համարում նաեւ կնոջ գլխավոր դերի համար Օդրի Տոտուին հրավիրելը, որը համաշխարհային փառք Է նվաճել «Ամելի» կուլտային ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Դերասանուհու վարպետությունն այն ժամանակվանից գնահատվել Է բազմաթիվ բարձր ստեղծագործական պարգեւներով, եւ նոր ֆիլմում նրա աշխատանքին հսկայական հետաքրքրությամբ են սպասում:

«Սիմոնա Կուստոն հետազոտողի ուղեկիցն Է եղել չորս տասնամյակ շարունակ եւ մասնակցել Է նրա բոլոր գիտարշավներին,-հիշատակել Է Voici» ֆրանսիական հանդեսը:-Առանց նրա չԷին լինի ոչ «Կալիպսո» գիտանավը, ոչ վավերագրական ֆիլմերը, որոնք ցուցադրվել են աշխարհի բոլոր Էկրաններին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Մշակաբույսերի գիտական կենտրոնը շարունակում է նոր և համեղ բանջարեղենի տեսակներ ստանալ

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը