Միջազգային

Մահապատժի սահմանումը վերջակետ կդնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին. ԳՖՀ-ի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մահապատժի սահմանումը վերջակետ կդնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին. ԳՖՀ-ի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապատժին Թուրքիայի վերադառնալը կնշանակի ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում լրագրողներին հայտարարել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Զավսան Շեբլին:

«Թուրքիայի կողմից մահապատժի սահմանումն անհամատեղելի կլինի ԵՄ-ի արժեքների հետ: Դա կնշանակի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցում»,-ասել Է նա:

Մայիսին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի Խորհրդին առաջարկել Է հանել այցագրային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում