Սիրիական զորքերն ավելի քան 800 զինյալների են ոչնչացրել Հալեպի հարավում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերը կասեցրել են «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի կազմավորումների գրոհները Հալեպի հարավ - արեւմուտքում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վա): Ինչպես իր Էլեկտրոնային տարբերակում հաղորդել Է Al Watan թերթը, սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինները մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 800 ահաբեկիչների, շարքից հանվել Է տասնյակ միավոր զրահատեխնիկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկություններով՝ կառավարական ուժերը կորցրած դիրքերի վերադարձման գործողությանն են պատրաստվում Ռամուսի հարավային ծայրամասում ռազմական ուսումնարանների համալիրի տարածքում: Նրանք նախկինի պես պահպանում են պատվարը ցեմենտի գործարանի շրջանում՝ զինյալներին թույլ չտալով ճեղքել-դուրս գալ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք շրջապատված են զորքերով:

Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հերքել Է ընդդիմադիր ձայնափողերի հաղորդումներն այն մասին, թե հրոսակային խմբավորումներն իբր հասել են Շեյխ Սայիդ հարավային արվարձան: «Ահաբեկիչների եւ վարձկանների ջախջախման ռազմական գործողությունը շարունակվում Է, եւ քաջարի սիրիական բանակը լի Է վճռականությամբ թշնամուն հարված հասցնելու Հալեպի մատույցներում»,- հայտարարել Է նա:

Մինչդեռ Al Mayadeen հեռուստակայանը փոխանցել Է «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման պաշտոնական հաղորդագրությունը, որը հայտարարել Է «հանուն ամբողջ Հալեպի ազատագրման ճակատամարտն սկսելու մասին»: Այս նպատակով արագորեն քաղաքի հարավային արվարձաններ հրոսակային կազմավորումներ են տեղափոխվում հարեւան Իդլիբի եւ Համայի նահանգներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ