Միջազգային

Հռոմի պապը մաղթել Է, որ Օլիմպիադան ծառայի հաշտությանն ու համերաշխությանը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը մաղթել Է, որ Օլիմպիադան ծառայի հաշտությանն ու համերաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, մեկամսյա ընդմիջումից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած կոլեկտիվ ունկնդրության ժամանակ դիմելով հավատացյալներին, մաղթել Է, որ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայանալիք Օլիմպիադան ծառայի հաշտությանն ու համերաշխությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշխարհում, որտեղ հանդուրժողության ու հաշտության ծայրահեղ պակաս Է զգացվում, Օլիմպիական խաղերի ոգին կծառայի ոչ միայն մեդալներ նվաճելուն, այլեւ ինչ-որ շատ ավելի կարեւոր մի բանի, այն Է՝ ընդհանրության ձեւավորմանը, որում տիրում Է համերաշխությունը՝ հիմնված այն բանի ճանաչման վրա, որ մենք բոլորս մեկ մեծ ընտանիքի անդամներն ենք»,- ասել Է քահանայապետը:

2016 թվականի Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում