Միջազգային

ՄԱԿ-ում վրդովված են Պավել Շերեմետի սպանությունից եւ լիակատար հետաքննություն անցկացնելու կոչ են անում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում վրդովված են Պավել Շերեմետի սպանությունից եւ լիակատար հետաքննություն անցկացնելու կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի քարտուղարությունը վրդովված Է Ուկրաինայում լրագրող Պավել Շերեմետի սպանությունից եւ այդ հանցագործության հանգամանալից հետաքննություն անցկացնելու կոչ Է անում: Հուլիսի 20-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցավակցություններ ենք հայտնում նրա ընտանիքին: Այդ հարձակումը վրդովեցուցիչ Է եւ պետք Է լիովին հետաքննվի»,- ասել Է նա:

Հուլիսի 20-ին առավոտյան Կիեւի կենտրոնում պայթել Է այն ավտոմոբիլը, որով Շերեմտը գնում Էր ռադիոյի առավոտյան եթերի: Լրագրողը տեղում զոհվել Է: Ավտոմոբիլը պատկանում Է Ելենա Պրիտուլեին (Շերեմետի կնոջը եւ «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակության ղեկավարին), սակայն նա ավտոմեքենայում չի եղել: Ոստիկանության նախնական տվյալներով՝ ավտոմոբիլի պայթյունի պատճառ Է դարձել պայթուցիկ սարքը, Շերեմետի ավտոմոբիլի պայթյունը նախապես որակվել Է որպես դիտավորյալ սպանություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում