Հասարակական

Վիրավորված գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է բավարար

2 րոպեի ընթերցում

Վիրավորված գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է բավարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյանը:

«Արամ Հովհաննիսյանը մեզ մոտ տեղափոխվել է հուլիսի 17-ին որովայնի հրազենային վիրավորումով: Նա վիրահատվել է եւ այժմ հիվանդասենյակում է: Առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդը գնում է դեպի ապաքինում»,- ասաց Սեւակ Շահբազյանը:

Նրա տեղեկացմամբ` հուլիսի 17-ին հոսպիտալ է տեղափոխվել նաեւ փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը կոնքային շրջանի հրազենային վնասվածքով: Նա ստացել է ամբուլատոր բուժում եւ նույն օրը դուրս է գրվել:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպիարդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Հուլիսի 18-ի առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարարություն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։ Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում