Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Վ.Պրոնիչեւի գլխավորածպատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ Վլադիմիր Պրոնիչեւի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւանում անցկացնում է Խորհրդի 57-րդ նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ աշխարհում ահաբեկչության եւ թմրանյութերի տարանցման վտանգի մեծանալուն զուգահեռ բազմապատկվում են նաեւ սահմանապահ ծառայություններին նետվող մարտահրավերները, ուստի ԱՊՀ սահմանապահ զորքերի համագործակցության ընդլայնումը դարձել է անհրաժեշտություն: Հյուրերը նախագահին են ներկայացրել նիստի ընթացքում քննարկված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ մոտեցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում